«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1 ընդ՝ 5-1):
«Մենք տեսանք այն ամենը, ինչ կատարվում էր սոցիալական ցանցերում: Բոլորն ասում էին, որ «Ռեալը» կվերադառնա, բայց մենք կարողացանք ցույց տալ մեր մտածելակերպը: Մենք հպարտանալու շատ բան ունենք», – ասել է Սական CBS-ին:
«Արսենալը» դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ՊՍԺ-ի հետ: Առաջին խաղը կկայանա Լոնդոնում ապրիլի 29-ին, իսկ պատասխան հանդիպումը Փարիզում մայիսի 6-ին։