«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտնել է, որ հարձակվող Ջոշուա Ցիրկզեն վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։
«Ցիրկզեն դուրս է մնացել մրցաշրջանի մնացած հատվածում, նա այլևս չի խաղա։ Թող նա պատրաստվի հաջորդ մրցաշրջանին։ Դժվար է, հատկապես հիմա։ Այժմ նա պետք է պատրաստվի ապաքինմանը», – Ամորիմի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում (1-4) ֆուտբոլիստը վնասվածք է ստացել։ Հանդիպման 55-րդ րոպեին 23-ամյա ֆուտբոլիստը բռնել է ազդրից ու չի կարողացել շարունակել խաղը։