Մադրիդի «Ռեալի» դարպասապահը կարող է հեռանալ ակումբից

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ այս հանգամանքը ստիպել է «արքայական» ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ «սերուցքայինների» կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։

Մադրիդյան գրանդը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան (Միլան), Ժոան Գարսիա (Ժիրոնա) և Լուկաս Շևալյե (Լիլ)։

Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ ուկրաինացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։