Բրազիլիայում կայացավ ազգային առաջնության 4-րդ տուրի հանդիպում, որում «Սանտոսը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ «Ատլետիկո Մինեյրոյի» նկատմամբ։
Տանտերերի աստղային հարձակվող Նեյմարը չի կարողացել ավարտել հանդիպումը։ Բրազիլացին հանդիպման 34-րդ րոպեին վնասվածք է ստացել և արտասվելով հեռացել խաղադաշտից։
Նշենք, որ բրազիլացին վերջերս է ապաքինվել մարտին ստացած ազդրի վնասվածքից։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը խաղացել է 45 րոպե «Ֆլումինենսեի» դեմ, իսկ «Ատլետիկոյի» դեմ՝ 34 րոպե՝ առանց գոլի։