Հարձակողական ոճի կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը կարող էր կարիերան շարունակել «Թոթենհեմի» կամ «Ասթոն Վիլայի» կազմում:
Սակայն, ինչպես հաղորդում է TBR Football-ը, Գրիլիշը կարող է մնալ «Մանչեսթեր Սիթիում»։ Նշվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում», իսկ նրա բարձր աշխատավարձը խոչընդոտ է հետաքրքրվող ակումբների համար։
2024/2025 մրցաշրջանում Ջեք Գրիլիշն անցկացրել է 30 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է երեք գոլ և կատարել հինգ արդյունավետ փոխանցում իր թիմակիցներին։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը Գրիլիշին գնահատում է 35 միլիոն եվրո։