ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում:
Ինչպես հայտնում է Football Transfer Live-ը, ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նշվում է, որ անգլիական գրանդը պատրաստ է 120 միլիոն եվրո վճարել ֆրանսիացու համար: Բանակցությունները կարող են սկսվել առաջիկա ամռանը:
Փարիզյան թիմը իր հերթին մտադիր չէ բաց թոնել ֆրանսիացի վինգերին:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: