«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալին» (2-1) հաղթելուց և մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո Կառլո Անչելոտտիի խոսքերի մասին։
«Կառլո Անչելոտտին ինձ ասաց, որ հույս ունի, որ «Արսենալը» կհաղթի Չեմպիոնների Լիգայում»,- ասել է Արտետան։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արսենալը» հաղթել էր 3։0 հաշվով։ Կիսաեզրափակիչում լոնդոնցիները կմրցեն ՊՍԺ-ի հետ։
Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ մայիսի 7-ին։