Միկել Արտետա․ «Հնարավոր է, ես թույլ ապտակեի նրա գլխին»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Չեմպիոնների Լիգայի «Ռեալի» դեմ պատասխան խաղում (2-1) Բուկայո Սակայի չիրացրած 11 մետրանոցի մասին։ 13-րդ րոպեին «Արսենալը» վաստակեց 11 մետրանոց, որը Սական չկարողացավ իրացնել պանենկայով։

«Հնարավոր է, ես թույլ ապտակեի նրա գլխին։ Ֆուտբոլիստն ինքն է որոշում՝ ինչ անել։ Նա համարձակություն դրսևորեց և վրիպեց։ Ինձ անհանգստացնում էր նրա էմոցիոնալ արձագանքը։ Խաղը կարող էր շատ փոխվել, քանի որ ամեն ինչ սկսվեց սխալ ընթանալ, ինչը մեր օգտին չէր»,- Արտետայի խոսքերն է մեջբերում AS-ը։

Առաջին խաղում «Արսենալը» 3-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Լոնդոնյան ակումբը 2008/2009 մրցաշրջանից հետո առաջին անգամ կխաղա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում։ Եզրափակչի ուղեգրի համար լոնդոնյան ակումբը կմրցի ՊՍԺ-ի հետ։