Միկել Արտետա․ «Ես նրան մի լավ կապտակեի»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղում (2-1) Բուկայո Սակայի վրիպումը 11 մետրանոցից։

«Հավանաբար, ես նրան մի լավ կապտակեի։ Ֆուտբոլիստն ինքն է որոշում, թե ինչպես իրացնել 11 մետրանոցը։ Բուկայոն այս անգամ ձախողվեց։ Այդ պահից հետո խաղը կարող էր էականորեն փոխվել․ սկսվեցին այնպիսի բաներ, որոնք մեզ ձեռնտու չէին», – ասել է իսպանացի մասնագետը։

Երկու հանդիպումների արդյունքում «զինագործները» վստահ հաղթանակ տարան Մադրիդի «Ռեալի» նկատմամբ՝ ընդհանուր 5-1 հաշվով։ Եզրափակիչի ուղեգրի համար «Արսենալը» կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։