Կիլիան Մբապպեն պետք է բուժզննում անցնի

Չորեքշաբթի երեկոյան Կիլիան Մբապպեն վնասվածքի պատճառով չի կարողացել ավարտել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Արսենալի» դեմ պատասխան հանդիպումը։

Մադրիդի «Ռեալի» աստղային հարձակվողը լրացուցիչ թեստեր կանցնի, սակայն առայժմ ամեն ինչ ցույց է տալիս, որ Մբապպեն ունի միայն կոճի թեթև սալջարդ։ Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։

Սպասվում է, որ Մբապպեն հասանելի կլինի Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի գավաթի եզրափակչում «Բարսելոնայի» դեմ խաղում:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ ընդհանուր 1-5 հաշվով (0-3, 1-2) պարտվելով «Արսենալին»: