Կիլիան Մբապպեն արդյունավետության անկում է գրանցել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն արդեն 5-րդ խաղն անընդմեջ չի կարողանում գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարել։ Այս մասին հայտնում է Opta Sports-ը։

Վերջին ժամանակներս Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում երկու անգամ հանդիպել է Լոնդոնի «Արսենալի» հետ, առաջնությունում հանդիպել է «Ալավեսի» և «Վալենսիայի», իսկ գավաթում՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ։

Մբապպեն բավականաչափ խաղաժամանակ է ստացել, սակայն չկարողացավ բարելավել իր վիճակագրությունը: Նշվում է, որ սա առաջին նման դեպքն է ֆուտբոլիստի կարիերայում 2018 թվականից ի վեր:

Այն ժամանակ Մբապեն ՊՍԺ-ի խաղացող էր: Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Կիլիան Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 32 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։