Գերմանացի հանրահայտ մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է վերսկսել իր մարզչական աշխատանքը, նրա ծառայություններով հետաքրքրված են Բրազիլիայի հավաքականը և Մադրիդի «Ռեալը»։ Այս մասին հայտնում է UOL-ը։
Աղբյուրի համաձայն՝ Կլոպն իրեն ավելի ու ավելի ուժասպառ է զգում «Ռեդ Բուլում» ղեկավարի իր դերում։ Նշվում է, որ Կլոպը պատրաստ է դիտարկել մարզչական գործունեությունը վերսկսելու տարբերակներ։
Կլոպը «Լիվերպուլում» աշխատել է 2015-ից 2024 թվականներին։
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» հետ հաղթել է Պրեմիեր Լիգան և Չեմպիոնների Լիգան։