Ջուդ Բելինգհեմը հավասարվեց Իկեր Կասիլյասի ռեկորդին Չեմպիոնների Լիգայում

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Արսենալին»։

21-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրել է ամբողջ խաղը։

Այս խաղը անգլիացու համար 47-րդն էր Չեմպիոնների Լիգայում։ Նա հավասարեցրեց Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը Չեմպիոնների Լիգայի խաղերի քանակով մինչև 22 տարեկանը։