«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը Չեմպիոնների լիգայի վերջին հանդիպումն է անցկացրել ակումբի կազմում։ Մյունխենյան թիմը քառորդ եզրափակիչի երկու խաղում ընդհանուր հաշվով պարտվել է Միլանի «Ինտերին» (3-4):
«Սան Սիրոյում» կայացած պատասխան խաղում թիմերը ոչ-ոքի խաղացին (2-2), ինչը ձեռնտու էր Ներաձուրիներին։ Հանդիպումից հետո լրագրողները Յոզուա Կիմիխին խնդրեցին մեկնաբանել Մյուլերի՝ Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» հետ հրաժեշտի խաղը։
«Մենք բոլորս մի օր կանցկացնենք մեր վերջին խաղը: Իհարկե, ամոթ է, որ Թոմասի վերջին խաղն ավարտվեց մեր դուրս մնալով: Ես կցանկանայի, որ նա խաղար տնային եզրափակչում, մինչ նա հեռանա, բայց, ցավոք, դա տեղի չի ունենա», – ասել է Կիմիխը հարցազրույցում:
Մյուլերը մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բավարիան» ազատ գործակալի կարգավիճակով։