Ժոաու Ֆելիշը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Բենֆիկան» ցանկանում է վարձակալել Ժոաու Ֆելիշին «Չելսիից» և նախատեսում է պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ մինչև Աշխարհի ակումբային առաջնությունը:

Այս մասին հայտնում է Record-ը:

Նշվում է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ հունիսի սկիզբ:

Ֆելիշը «Բենֆիկայի» կազմում հանդես է եկել 2015-ից 2019 թվականներին՝ մինչ «Ատլետիկոյին» միանալը 127 միլիոն եվրոյի դիմաց:

Պորտուգալացին այժմ վարձավճարով հաբդես է գալիս «Միլանում», 9 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում՝ սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: