Միլանի «Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը խոսել է Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի արդյունքների մասին (2-2):
««Բավարիան» մեծ ճնշում գործադրեց մեզ վրա: Անկեղծ կլինեմ, ուրախ եմ, որ այդպես ստացվեց և խաղը լրացուցիչ ժամանակ չտեղափոխվեց»,- Զոմերի խոսքերն է մեջբերում լրագրող Քերի Հոուն։
Հիշեցնենք, որ «Ինտեր»-«Բավարիա» առաջին հանդիպումը կայացել է ապրիլի 8-ին Մյունխենում և ավարտվել հյուրերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Այսպիսով, միլանյան ակումբը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի իսպանական «Բարսելոնային»։