Հայտնի է, թե որքան գումար է ակնկալում «Բորուսիան» Ջեյմի Գիտենսի համար

Հարձակողական ոճի կիսապաշտպան Ջեյմի Բայնո-Գիտենսը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից»:

Ինչպես հայտնում է ինսայդեր Քրիստիան Ֆալքը, «Մեղուների» ղեկավարությունը պատրաստ է բաժանվել խաղացողից 50 միլիոն եվրոյի դիմաց: 20-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները և Մյունխենի «Բավարիան»:

Ինքը՝ կիսապաշտպանը, նախընտրում է տեղափոխվել մառախլապատ Ալբիոն։ Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Բայնո-Գիտենսը դորտմունդյան թիմի կազմում մասնակցել է 28 հանդիպման։

Ջեյմին դարձել է ութ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ