CHAMPIONS LEAGUE. «Արսենալը» հաղթեց «Ռեալին» նաև պատասխան խաղում և դուրս եկավ կիսաեզրափակիչ 🎥

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» ընդունեց Լոնդոնի «Արսենալին»։ Խաղը ավարտվեց Միկել Արտետայի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Խաղի հաշիվը բացեց 65-րդ րոպեին Բուկայո Սական, րոպեներ անց Վինիսիուսը հավասարեցրեց այն։ Հյուրերը խաղի հաղթական գնդակը խփեցին 90+3 րոպեին, աչքի ընկավ Գաբրիել Մարտինելին։

Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր լոնդոնցիների խոշոր հաշվով հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Երկու խաղերի արդյունքում «Արսենալը» հաղթեց 5-1 հաշվով և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ։

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Արսենալը» կմրցի ՊՍԺ-ի հետ։

Խաղի տեսությունն՝