Կառլո Անչելոտտին կհեռանա թիմից Իսպանիայի գավաթի եզրափակիչից հետո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կլքի գլխավոր մարզչի պաշտոնը ապրիլի 26-ին «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղից հետո:

Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» դուրս էր մնացել Չեմպիոնների Լիգայից՝ քառորդ եզրափակիչում ընդհանուր 5-1 հաշվով պարտվելով «Արսենալին»:

Իսպանիայի 2024/25 մրցաշրջանի առաջնությունում Մադրիդի «Ռեալը» 31 խաղից 66 միավորով երկրորդ տեղում է։ «Բարսելոնան» 70 միավորով առաջատարն է։

65-ամյա մասնագետը «Ռեալը» մարզում է 2021 թվականից: Նախկինում նա ակումբում աշխատել է 2013-ից 2015 թվականներին: