Բերնարդու Սիլվան կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարող է հեռանալ Անգլիայից։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է պորտուգալացի կիսապաշտպանի ծառայություններով։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։ Պորտուգալացու գործող պայմանագիրը «Քաղաքայինների» հետ ավարտվում է 2026 թվականի հունիսի վերջին։

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։