«Ատալանտայի» ղեկավարությունն ակնկալում է մեծ գումարներ ստանալ Ադեմոլա Լուկմանի և Էդերսոն Լոուրենսոյի վաճառքի դեպքում։ Այս մասին հայտնում է Il Giorno-ն։
Աղբյուրի համաձայն, «Ատալանտան» մեծ հույսեր է կապում արտաքին զարգացման նոր տնօրեն Ջոն Մուրտոյի հետ, ում փորձը Պրեմիեր լիգայում պետք է օգնի նրանց հաջող տրանսֆերների հարցում:
«Լիվերպուլը» հետաքրքրված է Լուկմանի ծառայություններով, ով «Ոսկե գնդակի» վերջին քվեարկության արդյունքում զբաղեցրել է 14-րդ տեղը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դրա գինը կարող է կազմել 60 մլն եվրո։
Վաճառվող երկրորդ թեկնածուն բրազիլացի Էդերսոն Լոուրենսոն է, ով հայտնի է որպես Ա Սերիայի լավագույն հենակետային կիսապաշտպաններից մեկը, որը վերահսկվում է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» կողմից։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո: