Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Արսենալը» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին» և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ։
«Արսենալը» 2009 թվականից ի վեր առաջին անգամ է դուրս եկել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։
Մադրիդի «Ռեալը» 2019/20 մրցաշրջանից հետո առաջին անգամ չկարողացավ դուրս գալ մրցաշարի կիսաեզրափակիչ, երբ թիմը 1/8 եզրափակիչում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» ընդհանուր (1-2, 1-2) հաշվով։