Ալեսանդրո դել Պիերոն՝ իտալական ֆուտբոլի խնդիրների մասին

Իտալական ֆուտբոլի նախկին աստղ Ալեսանդրո Դել Պիերոն կիսվել է իր դիտարկումներով այն թերությունների վերաբերյալ, որոնք խանգարում են իտալական ֆուտբոլին վերականգնել իր նախկին փառքը:

Դել Պիերոն կարծում է, որ իտալական ֆուտբոլը խաղացողների մեջ չունի ֆիզիկական պատրաստվածություն: Որպես օրինակ նա բերել է «Ինտեր» – «Բավարիա» հանդիպումը, որում միլանցիները հազիվ են պահել իրենց անհրաժեշտ հաշիվը:

«Եթե նկատեցիք, խաղից հետո «Ինտերի» երեք կամ չորս խաղացողներ ամբողջովին հյուծված էին: Մինչ «Բավարիայում» նման բան չկար, բոլորը քիչ թե շատ թարմ տեսք ունեին:

Սա միայն «Ինտերի» խնդիրը չէ, այլ ամբողջ իտալական ֆուտբոլի»,- Դել Պիերոյի խոսքը մեջբերում է fcinter1908.it-ը: