Ուեյն Ռունի․ «Նա ցանկանում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է Մարկուս Ռեշֆորդի հեռանկարների մասին։

«Մարկուս Ռեշֆորդը ցանկանում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», ես դրանում 100%-ով վստահ եմ։ Նա «Մանչեսթեր Յունայթեդի» տղա է, «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու, բայց վերջին շրջանում նրա համար դժվար էր։ Նա պետք է խաղար, և պարզ էր, որ նա չէր խաղա մնացած մրցաշրջանը, եթե մնար «Յունայթեդում»»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ Ռեշֆորդը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլայում»։