«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի հետ պատասխան խաղից հետո կիսվել է իր մտքերով։ Բիրմինգհեմյան թիմը սեփական հարկի տակ հաղթեց 3:2 հաշվով, սակայն դա բավարար չեղավ։
«Ես հպարտ եմ թիմով: Այս փուլին հասնելն արդեն մեկ քայլ առաջ է: ՊՍԺ-ի հետ երկու խաղերում մենք լավ պայքարեցինք: Այսօր մենք ավելի լավ գործեցինք, մոտ էինք անհրաժեշտ արդյունքին: Մեր երկրպագուները հիանալի կերպով աջակցեցին մեզ, նույնիսկ երբ պարտվում էինք 0-2 հաշվով:
Այժմ մեր նպատակն է հաջող ավարտել Պրեմիեր լիգայի մրցաշրջանը և վերադառնալ Չեմպիոնների լիգա», – ասել է Էմերին Amazon-ի հետ հարցազրույցում: