«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է փոխել տրանսֆերային քաղաքականության առաջնահերթությունները։
Ինչպես հայտնում է Fichajes-ը, եթե նախկինում ակումբի հիմնական նպատակը հարձակման գծի ուժեղացումն էր, ապա այժմ կատալոնական ակումբի ծրագրերը այլ են։
Ըստ աղբյուրի՝ կատալոնացիների տրանսֆերային թիրախներն են «Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը և «Բայերի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն։
Ռեյնդերսի պայմանագիրն ավարտվում է միայն հինգ տարուց, ինչը դժվարացնում է նրա հեռանալը։ Գրիմալդոն նախկինում Լա Լիգայում խաղալու ցանկություն է հայտնել, սակայն «Բարսելոնան» նախ պետք է լուծի ֆինանսական խնդիրները։