«Ինտերն» ու «Բավարիան» մրցում են Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում։
Ինչպես հայտնում է Opta-ն, Թոմաս Մյուլերը մյունխենյան թիմի մեկնարկային կազմում է։ Սա 35-ամյա գերմանացու 163-րդ հանդիպումն է Չեմպիոնների Լիգայում։
Այս ցուցանիշով Թոմաս Մյուլերը հավասարվել է Լիոնել Մեսսիին։
Չեմպիոնների Լիգայի ավելի շատ հանդիպումներ են անցկացրել միայն երկու ֆուտբոլիստներ՝ Իկեր Կասիլյասը (177) և Կրիշտիանու Ռոնալդուն (183)։