Անգլիական գրանդը հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

Ֆրանսիայի և «Բարսելոնայի» եզրային պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է հայտնվել Անգլիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ Անգլիական թոփ-ակումբի ղեկավարությունը պատրաստ է Կունդեի ձեռքբերման համար հատկացնել շուրջ 75 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 60 մլն. եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Կունդեն անցկացրել է 49 հանդիպում, դարձել 3 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։