«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ պատասխան խաղը լավ դաս է համարել կատալոնացիների երիտասարդ ֆուտբոլիստների համար։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» վստահ հաղթանակ տարավ 4-0 հաշվով, սակայն Դորտմունդում պարտվեց 1-3։
«Այս հանդիպումը պետք է լավ դաս լինի մեր երիտասարդների համար, սա Չեմպիոնների լիգան է, և այստեղ պետք է ոչ թե 90 կամ 95%, այլ 100%-ով կենտրոնանալ»,- լեհ հարձակվողի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Արդյունքում Բարսան ընդհանուր հաշվարկով դուրս եկավ կիսաեզրափակիչ։