«Ռեալը» Ալեքսիս ՄակԱլիսթերի գործարքում կարող է ներառել թիմի կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս ՄակԱլիսթերի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Fichajes պորտալը, մադրիդյան ակումբը ցանկանում է թիմի կիսապաշտպան Արդա Գյուլերին ներառել ՄակԱլիսթերի գործարքում։

Ինչպես հայտնի է, Գյուլերն այս մրցաշրջանում քիչ խաղաժամանակ է ստանում «Ռեալում»։ Ընդ որում, Կառլո Անչելոտտին նախկինում մեկ անգամ չէ, որ ընդգծել է, որ թուրք կիսապաշտպանն ապագա ունի թիմում։

20-ամյա Արդա Գյուլերին հեղինակավոր Transfermarkt պորտալը գնահատում է 45 միլիոն եվրո։ 26-ամյա Ալեքսիս Մաքալիսթերն իր հերթին գնահատվում է 90 միլիոն եվրո։