Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ 2016 թվականի սկզբին «Լոս Բլանկոներից» իր հեռացումը ինչ-որ կերպ կապված է Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Ճիշտ չէ, որ ես հեռացել եմ «Ռեալից» Կրիշտիանու Ռոնալդուի պատճառով։ Մեր միջև երբեք խնդիրներ չեն եղել։ Նա հիանալի խաղացող է, իսկական ֆենոմեն։ Ես հեռացա ակումբում ներքին որոշ խնդիրների պատճառով, բայց Ռոնալդուն բացարձակապես կապ չուներ դրա հետ»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Պորտուգալացին մադրիդյան թիմում հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին։