Նեյմարը մեկ ցանկություն ունի

Բրազիլացի հարձակվող Նեյմարը ձմռանը վերադարձել է հայրենի «Սանտոս»։ 33-ամյա բրազիլացին ստորագրել է կարճաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև հունիսի վերջ։

Ակնհայտ է, որ պայմանագրի նման ժամկետը կապված է Նեյմարի՝ Եվրոպա վերադառնալու ցանկության հետ։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, Նեյմարի նպատակը «Բարսելոնա» վերադառնալն է։ Բրազիլացին ցանկանում է հրաժեշտ տալ կատալոնական ակումբին, ինչը տեղի չունեցավ 2017 թվականին, երբ նա տեղափոխվեց ՊՍԺ։

Միևնույն ժամանակ, դեռևս պարզ չէ, թե «Բարսելոնան» կցանկանա՞ պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։