«Նյուքասլի» գլխավոր մարզիչը հիվանդանոց է տեղափոխվել

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուին հիվանդանոց է տեղափոխվել թոքաբորբով: Հիվանդության պատճառով մասնագետը բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը և բաց կթողնի «կաչաղակների» առաջիկա երկու խաղերը Պրեմիեր լիգայում։

«Նյուքասլն» այժմ ծրագրեր է կազմում այն ​​դեպքում, եթե Հաուին չկարողանա աշխատել սեզոնի մնացած հատվածում, հաղորդում է The Telegraph-ը։

Նշենք, որ Պրեմիեր լիգայի ֆուտբոլային մրցաշրջանի ավարտին մնացել է հինգուկես շաբաթ։ «Նյուքասլն» այժմ զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։ Մարտին թիմը նվաճեց գավաթ՝ Անգլիայի լիգայի գավաթը: