«Միլանը» որոշել է հարձակվող Թեմմի Աբրահամի հետ կապված ծրագրերը։
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, «ռոսոներիները» Աբրահամին կգնեն «Ռոմայից»՝ չնայած գլխավոր մարզչի պաշտոնի շուրջ անորոշությանը։ Աբրահամը միացել է «Միլանին» անցած ամառվա վերջում։ Դրանից հետո հարձակվողը անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հեղինակավոր Transfermarkt պորտալը 27-ամյա Թեմմի Աբրահամին գնահատում է 15 միլիոն եվրո։
«Միլանը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է 9-րդ տեղը։