Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը փետրվարի սկզբին «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով տեղափոխվեց «Ասթոն Վիլա»։ Վարձավճարի ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն, դատելով ամեն ինչից, Ռեշֆորդը մտադիր չէ վերադառնալ հարազատ ակումբ։
Ինչպես հայտնում է The Sun-ը, 27-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Քրիստալ Փելասը»։ Անգլիական թիմը ցանկանում է խոշոր տրանսֆեր իրականացնել առաջիկա ամռանը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 մլն եվրո։
Հարձակվողի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։