«Մանչեսթեր Յունայթեդը» Անդրե Օնանային փոխարինող է գտել

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռք բերել «Սաութհեմփթոնի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաները» հետևում են 26-ամյա դարպասապահի խաղին և նրան տեսնում են որպես Անդրե Օնանայի պոտենցիալ փոխարինող, ով վերջին հանդիպումներում կոպիտ սխալներ է թույլ տվել։

«Մանչեսթեր Յունայթեդը» կարծում է, որ Ռեմսդեյլի փորձը Պրեմիեր Լիգայում կարող է օգնել թիմին։

Այս մրցաշրջանում Ռամսդեյլը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ երեք անգամ անառիկ պահելով իր դարպասը։ Նրա պայմանագիրը «Սաութհեմփթոնի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։