Լուիս Էնրիկեն մեկնաբանել է «Ասթոն Վիլայից» կրած պարտությունը

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր թիմի ցուցադրած խաղի մասին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ասթոն Վիլայի» դեմ պատասխան խաղում։

Փարիզցիները դուրս եկան կիսաեզրափակիչ (ընդհանուր 5-4)՝ պարտվելով Բիրմինգհեմում կայացած պատասխան խաղում (2:3):

«Այսօր մենք չափազանց վստահ էինք, արեցինք բաներ, որոնք չպետք է անեինք: Ինչ-որ պահի մենք վախեցանք և երեք րոպեում երկու գոլ բաց թողեցինք: Չնայած դրան, ես դեռ կարծում եմ, որ մենք արժանի էինք ավելի առաջ գնալու»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում The Touchline-ը:

Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն կխաղա Մադրիդի «Ռեալի» կամ «Արսենալի» հետ։