Linkin Park-ը ելույթ կունենա Մյունխենում կայանալիք Չեմպիոնների Լիգայի եզրափակիչից առաջ

Ամերիկյան Linkin Park ռոք խումբը ելույթ կունենա Չեմպիոնների Լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչ խաղի մեկնարկից առաջ։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը իր պաշտոնական կայքում։ Մրցաշարի վճռորոշ խաղը կկայանա Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։

Նշվում է, որ խումբը գրել և ձայնագրել է նոր ռեմիքս՝ համատեղելով իրենց խորհրդանշական ռիֆերը Չեմպիոնների Լիգայի տեսարժան վայրերի և հնչյունների հետ, որը կներկայացվի ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա 2025 թվականի մայիսի 31-ին։ Մրցաշարի գործող հաղթողը Մադրիդի «Ռեալն» է։

Ավելի վաղ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի ուղեգիր էին ապահովել ֆրանսիական ՊՍԺ-ն ու կատալոնական Բարսելոնան։ Այսօր՝ ապրիլի 16-ին, կկայանան քառորդ եզրափակչի՝ «Ռեալ Մադրիդ»- «Արսենալ» և «Ինտեր»- «Բավարիա» պատասխան հանդիպումները։