ՊՍՎ-ն հայտարարել է Լիամ վան Նիստելռոյի հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելու մասին:
Կրտսեր վան Նիստելռոյը, որը հանդես է գալիս հարձակման գծում, պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2028 թվականի կեսերը։ Նա ՊՍՎ-ի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյի որդին է, ով այժմ գլխավորում է «Լեսթերը»։
Կրտսեր վան Նիստելռոյը հանդես է գալիս հարձակման գծում։