Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն որակազրկվել է։
Ինչպես հայտնում է Marca-ն, Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն ընտրել է որակազրկման նվազագույն ժամկետը՝ մեկ խաղ։
Նշվում է, որ «Ալավես» – «Ռեալ» հանդիպման մրցավարը արձանագրության մեջ նշել է, որ Մբապեն կոպիտ խախտում է թույլ տվել գնդակը խաղալու փորձի ժամանակ։ Հաշվի առնելով այս ձևակերպումը, ֆրանսիացին կարող էր որակազրկվել մեկից երեք խաղով:
Պատիժը նվազագույն է ստացվել. Որակազրկման պատճառով Կիլիան Մբապպեն չի կարողանա օգնել Մադրիդի «Ռեալին» Լա լիգայի հաջորդ խաղում «Ատլետիկի» դեմ։ Խաղը կկայանա կիրակի օրը՝ ապրիլի 20-ին։