Կևին դե Բրույնեն քննարկելու է եվրոպական ակումբների առաջարկները

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարող է տեղափոխվել եվրոպական այլ ակումբ։

Բելգիացին կհեռանա «Քաղաքայիններից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, երբ ավարտվի նրա պայմանագրի ժամկետը։ Պրեմիեր Լիգայի աստղի գլխավոր հավակնորդները համարվում են Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները, սակայն կիսապաշտպանը կարող է մնալ Եվրոպայում։

Ինչպես հայտնում է լրագրող Փոլ Հերսթը, 33-ամյա խաղացողը վերջնական որոշում կայացնելուց առաջ կքննարկի եվրոպական ակումբների բոլոր առաջարկները։

Կևին Դե Բրույնեն հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթին» 2015 թվականից։ Նա նախկինում հանդես է եկել «Վոլֆսբուրգում», «Չելսիում», «Վերդերում» և «Գենկում»։