Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարող է տեղափոխվել եվրոպական այլ ակումբ։ Բելգիացին կբաժանվի «Քաղաքայիններից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, երբ ավարտվի նրա պայմանագրի ժամկետը։
Պրեմիեր լիգայի աստղին ձեռք բերելու գլխավոր հավակնորդները համարվում են Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները, սակայն կիսապաշտպանը կարող է մնալ Եվրոպայում։
Ինչպես հայտնում է լրագրող Փոլ Հերսթը, 33-ամյա խաղացողը վերջնական որոշում կայացնելուց առաջ կքննարկի եվրոպական ակումբների բոլոր առաջարկները։ Կևին Դե Բրույնեն հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթին» 2015 թվականից: Նա նախկինում հանդես է եկել «Վոլֆսբուրգում», «Չելսիում», «Վերդերում» և «Գենկում»: