Ժյուլ Կունդեն կարող է հանդես գալ Պրեմիեր Լիգայում

Ֆրանսիայի և «Բարսելոնայի» եզրային պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է հայտնվել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում են Sport.es-ի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ նրանովհետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: Անգլիական թոփ-ակումբի ղեկավարները պատրաստ են Կունդեի ձեռքբերման համար հատկացնել շուրջ 75 միլիոն եվրո։

Ինքը՝ ֆրանսիացին, դեմ չէ թիմերի փոփոխությանը, եթե կողմերը կարողանան պայմանավորվել գործարքի շուրջ։ Ժյուլի պայմանագիրը կատալոնական գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:

Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 60 մլն. Ընթացիկ մրցաշրջանում Կունդեն անցկացրել է 49 հանդիպում, դարձել 3 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։