«Մանչեսթեր Յունայթեդը» պայքարում է «Իպսվիչի» հարձակվող Լիամ Դելափի համար: «Կարմիր սատանաները» Պրեմիեր լիգայի մյուս գրանդների հետ միասին 22-ամյա խաղացողի առաջատար հավակնորդների թվում են:
Ինչպես հայտնում է Daily Express-ը, Դելապը կարող է մերժել «Մանչեսթեր Յունայթեդին», քանի որ ցանկանում է տեղափոխվել եվրոպական մրցաշարերում հանդես եկող ակումբ։ Հարձակվողի նախընտրելի տարբերակներն են Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին»:
Ընթացիկ մրցաշրջանում Լիամ Դելապը Պրեմիեր լիգայի 31 խաղում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 35 միլիոն եվրո։
«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում 14-րդն է, բայց դեռևս կարող է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել՝ հաղթելով Եվրոպայի լիգայում: