Հանս-Դիտեր Ֆլիկը` «Բորուսիայի» դեմ խաղի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հարցազրույց է տվել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղից հետո։ Կատալոնական գրանդը Գերմանիայում պարտվել է «մեղուներին» (1-3), սակայն հաղթել է երկու խաղերի ընդհանուր հաշվով (5-3):

«Չեմպիոնների լիգան աշխարհի լավագույն մրցաշարն է: Կիսաեզրափակիչ դուրս գալը ֆանտաստիկ նվաճում է մեր ակումբի համար: Անհավանական մթնոլորտ, շատ ծանր հանդիպում, բայց մենք առաջ գնացինք: Մեր լավագույն ելույթը չէ8, բայց նպատակին հասանք:

«Բորուսիան» հիանալի թիմ է, այսօր շատ դժվար էր մեզ համար»,- ասել է Ֆլիկը: