Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է, թե ինչու Ինյիգո Մարտինեսը բաց թողեց «Բորուսիայի» հետ հանդիպումը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հարցազրույց է տվել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղից հետո և խոսել Ինիգո Մարտինեսին պահեստայինների նստարանին թողնելու մասին։

«Ինիգոյին մեկ դեղին քարտ էր բաժանում որակազրկումից, և մենք չէինք ցանկանում ռիսկի դիմել: Այդ իսկ պատճառով նա այսօր պահեստայինների նստարանին էր», – ասել է գերմանացի մասնագետը։