Գրեգոր Կոբելը՝ «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության հասավ կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ։

«Մեղուների» դարպասապահ Գրեգոր Կոբելը կիսվել է այս հանդիպման մասին իր մտքերով։

«Դա կախարդական չէր, բայց հիանալի երեկո էր մեզ համար: Այս խաղում մենք ցանկանում էինք առավելագույնս ուղղելմեր անհաջող առաջին խաղը: Մեր մարզադաշտում ամեն ինչ հնարավոր է ցանկացած մրցակցի դեմ:

Մենք ամեն ինչ ճիշտ արեցինք, բայց ամբողջությամբ չպարգևատրվեցինք»,- ասել է դարպասապահը: