Նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին, ով իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն «Ռոմայում», նշել է, թե ում հետ նա ամենից շատ կցանկանար հանդես գալ նույն թիմում:
Այդ ֆուտբոլիստը բրազիլացի հարձակվող Ռոնալդոն է։
«Իմ ամենամեծ ափսոսանքն այն է, որ Ռոնալդոյի հետ նույն թիմում հանդես չեմ եկել երբեք։ Կարծում եմ, որ նա ավելի ուժեղ էր, քան Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։
Եվ ընդհանրապես, Մարադոնայից հետո, նա ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- Տոտիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։