«Բավարիան» ուսումնասիրում է կազմն ուժեղացնելու տարբերակները և կրկին ուշադրություն է դարձրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանին։ Խոսքը Էդուարդո Կամավինգայի մասին է։
Ինչպես հայտնում է TodoFichajes պորտալը, «Բավարիան» գնահատում է Կամավինգայի բազմակողմանիությունը և կարծում է, որ նա կարող է առանցքային խաղացող դառնալ կիսապաշտպանությունում։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» բարձր է գնահատում Կամավինգային, ուստի նրան գնելը դժվար կլինի։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 մլն եվրո։