Դավիդ Ռայա․ «Վստահ եմ, որ նա արժանի փոխարինող կլինի Գաբրիելին»

Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայան կիսվել է պաշտպան Յակուբ Կիվյորի խաղի մասին իր կարծիքով։

«Ինձ չզարմացրեց Կիվյորի լավ խաղը, քանի որ գիտեմ, թե ինչի է նա ընդունակ: Վստահ եմ, որ նա արժանի փոխարինող կլինի Գաբրիելին: Ինձ համար զարմանալի բան չկա:

Նա շատ լավն էր նախորդ հանդիպումներում և անընդհատ ցուցադրում էր իրեն մարզումների ժամանակ: Միայն ժամանակի հարց էր, երբ նա հաջողության կհասներ»,- դարպասապահի խոսքերն է փոխանցում լրագրող Կոնոր Համմը: